Այսօր: Հինգշաբթի, 2 Մայիսի 2024թ.
Մարմաշենի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 3
ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ՄԱՐՄԱՇԵՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշման նախագծեր N 67
 
Դիտել Ավագանու որոշումները

ՆԱԽԱԳԻԾ 67


Զեկ. ԱՐՏԱՇԵՍ ԴՐՄԵՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ՄԱՐՄԱՇԵՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԿԱՊՍ ԲՆԱԿԱՎԱՅՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՔԱՂԱՔԱՑԻ ՍՏԱՆԻՍԼԱՎ ՀՐԱՉԻ ՔՈՉԱՐՅԱՆԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ 08-052-0022-0009 ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ԾԱԾԿԱԳՐՈՎ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԱՐՈՏ ՀՈՂԱՏԵՍՔԻ 0․14 ՀԵԿՏԱՐ ՀՈՂԱՄԱՍԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Հողայիnն օրեսգրքի 7-րդ հոդվածի 8-րդ մասի 3-րդ կետի, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 31-րդ կետի դրույթներով և հաշվի առնելով, որ քաղաքացի Ստանիսլավ Հրաչի Քոչարյանին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով տրվել է նախագծման թույլտվություն (ճարտարապետահատակագծային առաջադրանք), քաղաքացուն սեփականության իրավունքով պատկանող 08-052-0022-0009 կադաստրային ծածկագրով 014 հեկտար գյուղատնտեսական նշանակության արոտ հողատեսքի հողամասում /վկայական՝ N 23072013-08-0008/ գյուղատնտեսական արտադրական նշանակության անասնաշենք կառուցելու համար, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Մարմաշեն համայնքի ավագանին

որոշում է՝

1․Համայնքի ղեկավարի առաջարկությամբ՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Մարմաշեն համայնքի վարչական սահմաններում Կապս բնակավայրում գտնվող, քաղաքացի Ստանիսլավ Հրաչի Քոչարյանին սեփականության  իրավունքով պատկանող 08-052-0022-0009 կադաստրային ծածկագրով 014 հեկտար գյուղատնտեսական նշանակության արոտ հողատեսքի հողամասի (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N 23072013-08-0008)  նպատակային նշանակությունը փոխադրել արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների հողերի կատիգորիա՝ գյուղատնտեսական արտադրական օբյեկտների գործառնական նշանակություն՝ այդ հողամասում քաղաքացու կողմից գյուղատնտեսական արտադրական նշանակության անասնաշենք կառուցելու համար։

2Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Մարմաշեն համայնքի ղեկավար՝ Կարեն Արշակյանին

1)Պարտավորեցնել կառուցապատողին՝ կառուցապատման գործառույթներն իրականացնել Հայաստանի Հանրապետության օրեսդրության և նորմատիվ տեխնիկական փաստաթղթերի պահանջներին համապատասխան։

2)Հողամասին պատակային նշանակության սույն որոշմամբ կատարված փոփոխությունը արտացոլել հողային ֆոնդի ընթացիկ հաշվառման տվյալներում և համայնքի 2021 թվականի հողային հաշվեկշռում։

3)Սույն որոշմամբ նախատեսված հողամասին պատակային նշանակության փոփոխությամբ պայմանավորված անշարժ գույքի նկատմամբ իրավունքները ենթարկել պետական գրանցման։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԿԱՐԵՆ ԱՐՇԱԿՅԱՆ


Նախագիծ կազմող ԱՐՓԻՆԵ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Շիրակի մարզ, գ.Մայիսյան
(098) 799775, (093) 982207
marmashen.shirak@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` @e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՄԱՐՄԱՇԵՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 205
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner