Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 28-րդ կետի, «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 5-րդ մասի, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի դրույթներով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետի 2021 թվականի հունիսի 28-ի թիվ 01//05561-2021 գրությունը Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Մարմաշեն համայնքի ավագանին
որոշումէ՝ Հաստատել
1․ՀայաստանիՀանրապետությանՇիրակիմարզիՄարմաշենհամայնքիղեկավարի 2021 թվականիմայիսի 24-ի «Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Մարմաշեն համայնքում «Քեթիի մանկապարտեզ» համայնքայի ոչ առևտրային կազմակերպություն ստեղծելու մասին» թիվ 219 որոշումը։
2․«Քեթիի մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունը՝ համաձայն հավելվածի։
3․ՈՒժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Մարմաշեն համայնքի ավագանու 2021 թվականի հունիսի 03-ի «Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Մարմաշեն համայնքի ղեկավարի 2021 թվականի մայիսի 24-ի «Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Մարմաշեն համայնքում «Քեթիի մանկապարտեզ» համայնքայի ոչ առևտրային կազմակերպություն ստեղծելու մասին» թիվ 219 որոշումը և համայնքային ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունը հաստատելու մասին» թիվ 219 որոշումը և համայնքային ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունը հաստատելու մասին» թիվ 65-Ն որոշումը։ |