Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին»» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-֊ին մասի 31-րդ կետի, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, 8-րդ հոդվածի 1-ին մասի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի հուլիսի 23-ի թիվ828-Ն որոշմամբ հաստատված «Հաստատված քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի տարածական պլանավորման փաստաթղթերի բացակայության դեպքերում քաղաքաշինական գործունեության իրականացման և հողամասերի գործառնական նշանակության փոփոխության կարգի» 2-րդ և 10-րդ կետերի դրույթներով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության վարչապետի 2009 թվականի դեկտեմբերի 22-ի N 1064-Ա որոշմամբ ստեղծված ՀՀ համայնքների քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի 2021 թվականի սեպտեմբերի 02-ի N 1/փ-266 դրական եզրակացությունը, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարգի Մարմաշեն համայնքի ավագանին
որոշում է՝ 1.Հաստատել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Մարմաշեն համայնքի հողերի օգտագործման ժամանակավոր սխեմայում հողամասի նպատակային նշանակությունը փոխելու վերաբերյալ համայնքի ղեկավարի առաջարկությունը, որով նախատեսվում է՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Մարմաշեն համայնքի Կապս բնակավայրի վարչական տարածքում գտնվող 08-052-0527-0001 կադաստրային ծածկագրով 0․037141 հեկտար մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության ընդհանուր օգտագործման հողամասի /հասցե՝ մարզ Շիրակ, Մարմաշեն համայնք, գյուղ Կապս, 11-րդ փողոց, 10/2 հողամաս) գործառնական նշանակությունը փոխադրել և այն ընդգրկել հասարակական կառուցապատման գործառնական նշանակության հողերի կազմում, այդ հողամասում Կապս բնակավայրի հանրակրթական նախկին դպրոցի և նոր կառուցվող դպրոցի հողամասերը միավորելու նպատակով և հողի նպատակային նշանակությանը համապատասխան թույլատրված հողօգտագործում ապահովելու համար:
2.Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Մարմաշեն համայնքի ղեկավար Կարեն Արշակյանին՝
1) ապահովել սույն որոշումից բխող անշարժ գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցումը,
2) հողամասի նպատակային նշանակության փոփոխության և հողերի ընթացիկ հաշվառման տվյալների հիման վրա համայնքի հողային հաշվեկշռում կատարված համապատասխան փոփոխությունն արտացոլել բնակավայրի ընթացիկ քաղաքաշինական քարտեզում։ |