Այսօր: Շաբաթ, 27 Ապրիլի 2024թ.
Մարմաշենի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 7
ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ՄԱՐՄԱՇԵՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշումներ N 86
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ Մարմաշեն ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Մարմաշեն համայնք
ՀՀ Շիրակի մարզ, գ. Մարմաշեն, (098) 799775, (093) 982207, marmashen.shirak@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

12 դեկտեմբերի 2019 թվականի N 86

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ՄԱՐՄԱՇԵՆ ՀԱՄԱՅՆՔԻ /ՔԵԹԻ ԲՆԱԿԱՎԱՅՐ/ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ 08-119-0106-0008 ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ԾԱԾԿԱԳՐՈՎ 0.34 ՀԱ ՀՈՂԱՄԱՍԻ ՎՐԱ ԱՌԿԱ ԱՆԱՍՆԱՇԵՆՔԵՐԸ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՃԱՆԱՉԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ՄԱՐՄԱՇԵՆ ՀԱՄԱՅՆՔԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 19-Ի ԹԻՎ 58 ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՃԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 731-Ն որոշման, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 2-րդ մասի, «Նորմատիվ իրավական ակտերի մասին»Հայսատանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի դրույթներով Հայսատանի Հանրապետության Շիրակի մարզի Մարմաշեն համայնքի ավագանին որոշում է

1.Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Մարմաշեն համայնքի /բնակավայր Քեթի/ 08-119-0106-0008 կադաստրային ծածկագրով արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության 0.34 հա հողամասի վրա առկա 639.47 քառակուսի ընդհանուր մակերեսով անասնաշենքերը ճանաչել Մարմաշեն համայնքի սեփականություն:

2. Մարմաշեն համայնքի ղեկավար Կարեն Արշակյանին`

1)Սահմանված կարգով դիմել Հայաստանի Հանրապետության անշարժ գույքի կադաստրի Շիրակի մարզի ստորաբժանում` անշարժ գույքի նկատմամբ համայնքի իրավունքները պետական գրանցման ենթարկելու համար:

3.ՈՒժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Մարմաշեն համայնքի ավագանու 2018 թվականի նոյեմբերի 19-ի «Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Մարմաշեն համայնքի Քեթի բնակավայրի վարչական սահմաններում 08-0106-008 կադաստրային ծածկագրով արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության 0.34 հեկտար հողամասի վրա առկա շենք շինությունը համայնքի սեփականություն ճանաչելու մասին » թիվ 58 որոշումը:


Կողմ -9

ԱՌԱՔԵԼՅԱՆ ՄԱՆՈՒԿ

ԱՌԱՔԵԼՅԱՆ ՌՈՒՍՏԱՄ

ԳԵՎՈՐԳՅԱՆ ՀԱՄԼԵՏ

ԶԱՔԱՐՅԱՆ ԱՐՏՅՈՄ

ԽԱՉԱՏՐՅԱՆ ՍԼԱՎԻԿ

ՀՈՎՍԵՓՅԱՆ ԼԵՎՈՆ

ՂԱՆԴԻԼՅԱՆ ԿԱՄՈ

ՂԱՖԱՐՅԱՆ ՋԱՆԻԲԵԿ

ՄԿՐՏՉՅԱՆ ԳԱՐԵԳԻՆ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԿԱՐԵՆ ԱՐՇԱԿՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(710.92 Կբ) ՈՐՈՇՈՒՄ ԹԻՎ 86
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Շիրակի մարզ, գ.Մայիսյան
(098) 799775, (093) 982207
marmashen.shirak@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` @e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՄԱՐՄԱՇԵՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 205
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner