Նպատակ | Մարմաշեն համայնքը զբաղեցնում է 19257,91 հա տարածք:Բազմաբնակավայր Մարմաշեն համայնքն ունի բարդ ոելիեֆային կտրվածք, ճանապարհների մոտ 90%-ը խճային կամ հողային են(միջբնակավայրային ճանապարհ` 63.5կմ,ներբնակավայրային` 107.5կմ,դաշտամիջյան`720կմ), որը պարբերաբար վերանորագման կարիք ունի:Մեծ են բնակավայրերի հեռավոությունը մեկը մյուսից, ինչի հետևանքով թույլ է բնակիչների կապը միմյանց հետ: Մարմաշեն համայնքն ունի հրաշք բնություն, հրաշագործ ժողովուրդ, պատմամշակութային հարուստ ժաոանգություն, տուրիզմի և հանգստի գոտիների զարգացման բոլոր նախադրյալները: Գրեթե բոլոր բնակավայրերում ճանապարհների գերակշիռ մասը անմխիթար վիճակում են ու պահանջվում է շուրջտարյա խնամք: Նույն անմխիթար վիճակում են նաև դաշտամիջյան ճանապարհները: Բնակիչների տնտեսական, սոցիալական և կենցաղային ամենօրյա գործունեությունը շատ է տուժում այս վիճակից և կարիք ունի բարելավման:Հաշվի առնելով վերոգրյալը Մարմաշեն բազմաբնակավայր համայնքը սույն ծրագրով նախատեսում է ձեռք բերել տեխնիկա`կոնունալ ծառայությունների ,ձյան մաքրման ,հասարակական տրանսպորտի և այլ ծառայությունների որակյալ մատուցում ապահովելու,ինչպես նաև մաքուր և գրավիչ համայնք ունենալու համար: |