Նպատակ | Համայնքի 2018-2022թթ. ՀԶՀԾ-ն ներկայացնում է Մարմաշեն համայնքի սոցիալ-տնտեսական իրավիճակի համալիր վերլուծության և առկա հիմնախնդիրների բացահայտման, ֆինանսական և տնտեսական ռեսուրսների գնահատման արդյունքում նպատակային զարգացման տեսանկյունից ձեռնարկվելիք քայլերի ամբողջություն, որը նախատեսում է ռազմավարական քաղաքականությամբ համայնքի խնդիրների արդյունավետ լուծում և նպատակային բյուջետավարման գործընթացի իրականացում: ՀԶՀԾ-ն ներառում է նաև Մարմաշեն համայնքի ղեկավարի և ավագանու անդամների նախընտրական ծրագրերի բաղադրիչները: Այն Մարմաշեն համայնքի ներդաշնակ և համաչափ զարգացման, Մարմաշենի բնակիչների բարեկեցության ապահովման համար առաջիկա հինգ տարիներին ընդունված ծրագիր է, որը հանդիսանալու է համայնքի ամենօրյա փաստաթուղթը: |