Այսօր: Կիրակի, 17 Նոյեմբերի 2019թ.
Մարմաշենի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 46
ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ՄԱՐՄԱՇԵՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ


ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
10.11.19 ՄԱՐՄԱՇԵՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԿԱՐԵՆ ԱՐՇԱԿՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ
Սիրելի' երիտասարդներ, ընդունե'ք իմ շնորհավորանքն ու ջերմ բարեմաղթանքները Երիտասարդների համաշխարհային օրվա առթիվ։ Դուք հայոց սուրբ հողում այն ծլարձակած արմատն եք, որ ամուր է մխրճված հայրենի օրրանում, եւ դա է մեր գալիքի լինելիության  գրավականը։ Դուք այն ամրակուռ զինվորն եք, որ հայոց սահման է պահելու, դուք Սոսե մայրիկի ուժն ու կորովը ձեր մեջ կրողն եք, Սերոբ Աղբյուրի քաջազուն հետնորդներն եք, Մաշտոցի գիրը սրբորեն պահողը, Կոմիտասի քաղցրակարկաչ երգը աշխարհով մեկ սփռողն եք։ Ձեր հոգում լույսի պես պահեք նրանց եւ մեր մյուս քաջազունների ու լուսապսակ սրբերի անունները։ Կյանքում միշտ անվարան առաջ գնացեք` հաղթական ուղին ձերը դարձնելով։ Չուրանաք սրբությունները, չլքեք հայրենիքը ու գլխավորը` ձեր ... Մանրամասն
10.11.19 ՄԱՐՄԱՇԵՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԿԱՐԵՆ ԱՐՇԱԿՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՁևԱՎՈՐՄԱՆ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ
Հարգելի՛ հայրենակիցներ, ՏԻՄ հարգարժա՛ն անդամներ: Շնորհավորում եմ բոլորիդ Տեղական ինքնակառավարման մարմինների ձևավորման օրվա առթիվ: Նորանկախ Հայաստանի պատմության մեջ այս օրը մեծ նշանակություն ունեցավ, որովհետև ՏԻՄ-ի ձևավորումը պիտի առավել հեշտ դարձներ համայնքների զարգացման բնականոն ընթացքը:  Մարդկանց հնարավորություն տրվեց մասնակցել բաց քննարկումների, կարևոր որոշումների ընդունման մեջ իրենց կարծիքը հաշվի առնելու և համայնքային կյանքում ներդրում ունենալու: Մեր աշխատանքը փոխկապակցված է, ուստի և արգասաբեր: Համատեղ գործունեության շնորհիվ է, որ լուծում է տրվել բազմաթիվ խնդիրների,  գլոբալ հարցերի պատասխանները տրված են, իսկ առջևում բազմաթիվ գործեր են, որ մեզ են սպասում: Մեզ բոլորիս մաղթում եմ ... Մանրամասն
05.11.19 ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԻ ՀԱՐԹԵՑՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ

ՀՀ Շիրակի մարզի Կապս բնակավայրում ընթանում է ներբնակավայրային  ճանապարհների հարթեցման աշխատանքներ:

05.11.19 ՕԿՋ-Ի ԵՎ ԽՄԵԼՈՒ ՋՐԻ ՆՈՐ ԽՈՂՈՎԱԿԱՇԱՐԵՐԻ ԿԱՌՈՒՑՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ

ՀՀ Շիրակի մարզի Լեռնուտ բնակավայրում ավարտին է մոտենում ՕԿՋ-ի և խմելու ջրի նոր խողովակաշարերի կառուցման աշխատանքները:

Երկար տարիների ընդմիջումից հետո Լեռնուտ բնակավայրի շուրջ 10 ընտանիքներ կապահովվեն խմելու ջրով:

26.10.19 «ՈՍԿԵ ԱՇՈՒՆԸ» ՄԱՐՄԱՇԵՆ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ

Սույն թվականի հոկտեմբերի 26-ին Մարմաշեն համայնքի Վահրամաբերդ բնակավայրում գտնվող «Հեղնար աղբյուր» հուշարձանի տարածքում տեղի ունեցավ «Ոսկե աշուն» խորագրով փառատոն, որին մասնակցեցին համայնքի բոլոր բնակավայրերը, ինչպես նաև հյուրընկալվեցին Շիրակի մարզպետ պարոն Տ. Պետրոսյանը, տուրիստական կազմակերպություններ և այլ կառույցների ղեկավար մարմիններ:

Մարմաշեն համայնքը Հայաստանի լավագույն զբոսաշրջային կենտրոններից է և փառատոնի անցկացումը նպատակ էր հետապնդում խթանել զբոսաշրջիկների հոսքը համայնք՝ ներկայանալ պատմամշակութային ժառանգությամբ և բնորոշ ազգային ճաշատեսակների հյուրասիրությամբ:

08.10.19 ԳՐԱԿԱՆ-ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ՑԵՐԿՈՒՅԹ

Սույն թվականի հոկտեմբերի 8-ին ՀՀ Շիրակի մարզի Մարմաշեն համայնքի Վահրամաբերդ գյուղի մշակույթի տանը տեղի ունեցավ գրական-երաժշտական ցերեկույթ՝ «Թումանյան-Կոմիտաս-150» խորագրով։

10.09.19 «ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՎԵՐԱԾՆՈՒՆԴ» ՓԱՌԱՏՈՆ

Սույն թվականի սեպտեմբերի 7-ին Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Մարմաշեն համայնքը իր մասնակցությունը ցուցաբերեց «Մշակութային վերածնունդ» փառատոնին, որը տեղի ունեցավ Դիլիջան քաղաքում։ Համայնքը ներկայացավ ազգային պատմամշակութային արժեքներով, ձեռագործությամբ, կարպետագործությամբ, մանրանկարչությամբ, փայտագործությամբ և այլն։ Փառատոնի ընթացքում հանդես եկան Հայաստանի Հանրապետության տարբեր մարզերի պարային խմբեր, երգիչ-երգչուհիներ։ 

06.09.19 ՆՈՐ ՁԵՌՔԲԵՐՈՒՄ՝ JSB ԷՔՍԿԱՎԱՏՈՐ ԲԵՌՆԻՉ

«Մարմաշեն բազմաբնակավայր համայնքի տեխնիկական վերազինում՝ կոմունալ ծառայության տեխնիկայի ձեռքբերման միջոցով» սուբվենցիոն ծրագրի շրջանակներում ձեռք բերվեց JSB բազմաֆունկցիոնալ էքսկավատոր-բեռնիչ

06.09.19 ՀԱԿԱԿԱՐԿՏԱՅԻՆ ԿԱՅԱՆՆԵՐ

«Հակակարկտային կայանների ձեռքբերում» սուբվենցիոն ծրագրի շրջանակներում ձեռք բերվեցին և բնակավայրերում տեղադրվեցի նոր հակակարկտային կայաններ

06.09.19 ՎԱՐՁԱՏՐՎՈՂ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ

«Վարձատրվող հասարակական աշխատանքներ» ծրագրի շրջանկաներում ավարտվեցին Մարմաշեն, Մայիսյան բնակավայրերի հուշարձանի տարածքի բարեկարգման աշխատանքերը և ընթացքի մեջ են գտնվում Հացիկ, Ջաջուռավան բնակավայրերի գերեզմանատան ցանկապատման աշխատանքները

19.08.19 ԽԱՂՈՂՕՐՀՆԵՔ

Օգոստոսի 18-ին Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Մարմաշեն համայնքի Մայիսյան բնակավայրի «Սուրբ Տիրամայր» եկեղեցում Սուրբ Աստվածածնի վերափոխման (Խաղողօրհնեք) տոնին նվիրված պատարագ է մատուցվել։ Պատարագից հետո կատարվել է խաղողօրհնեքի արարողությունը, որին հաջորդել է հյուրասիրություն և համերգային ծրագիր։

17.08.19 ԳԼԽԱՎՈՐ ՓՈՂՈՑՆԵՐԻ ՓՈՍԱԼՑՈՒՄ

Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Մարմաշեն համայնքի «M7» միջպետական և «Մ-3 Սպիտակ–Գյումրի Թուրքիայի Հանրապետության սահման» ճանապարհներին կատարվում է ասֆալտ-բետոնե ծածկույթի ֆրեզման աշխատանքներ, որից առաջացած հանույթը տրամադրվել է Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Մարմաշեն համայնքի բնակավայրերին` գլխավոր փողոցների փոսալցման և հարթեցման աշխատանքների համար

16.08.19 «ՄԱՅԻՍՅԱՆԻ ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶ» ՀՈԱԿ

Այսօր՝ օգոստոսի 16-ին, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Մարմաշեն համայնքի «Մայիսյանի մանկապարտեզ» ՀՈԱԿ-ում բացվեց 2-րդ խումբը

09.08.19 ՆՈՐ ՁԵՌՔԲԵՐՈՒՄ ՀԱՄԱՅՆՔԻ ԿՈՂՄԻՑ

Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Մարմաշենի համայնքապետարանը սուբվենցիոն ծրագրի շրջանակներում ձեռք բերեց МАЗ մակնիշի բեռնատար ավտոմեքենա

30.07.19 ՏԱՐԵՑՆԵՐԻ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԽԱՂԵՐ

«Տարեցների հանրապետական խաղեր 2019» ծրագրի շրջանակներում հուլիսի 30-ին Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Մարմաշեն համայնքի Մայիսյան բնակավայրի մշակույթի տանը տեղի ունեցավ «Շաշկու», «Նարդու» և «շախմատի» մրցումներ։ Մրցումների մասնակցություն ցուցաբերեցին Մարմաշեն համայնքի տարբեր բնակավայրերի տարեց բնակիչները։ «Նարդու» մրցույթին հաղթող ճանաչվեց Մարմաշեն համայնքի Քեթի բնակավայրի բնակիչ Կամո Դինարյանը իսկ «շախմատ» մրցաձևում  հաղթեց Համլետ Պետրոսյանը։

1 2 3 4 5 6


Բոլորը
ԱՎԱԳԱՆՈՒ ՆԻՍՏ
JSB էքսկավատոր-բեռնիչ
ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 2-Ի ՆԻՍՏԸ
ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 2-Ի ՆԻՍՏԸ
ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 2-Ի ՆԻՍՏ
Նոր տեխնիկա
Մարմաշեն համայնքի ավագանու նիստի 18-ի նիստը
Մարմաշեն համայնքի ավագանու հուլիսի 18-ի նիստը
Մարմաշեն համայնքի ավագանու հուլիսի 18-ի նիստը
Մարմաշեն համայնքի ավագանու հուլիսի 18-ի նիստը
Մարմաշեն համայնքի հուլիսի 15-ի չկայացած նիստը
2019 թվականի հուլիսի 3-ի նիստը
2019 թվականի հուլիսի 3- նիստը
2019 թվական, ապրիլի 17
ՀԱՆՐԱՅԻՆ ԼՍՈՒՄՆԵՐ ՀԱՑԻԿԱՎԱՆ ԲՆԱԿԱՎԱՅՐՈՒՄ
ՀԱՆՐԱՅԻՆ ԼՍՈՒՄ ՋԱՋՈՒՌ ԲՆԱԿԱՎԱՅՐՈՒՄ
ՀԱՆՐԱՅԻՆ ԼՍՈՒՄ ԿՐԱՇԵՆ ԲՆԱԿԱՎԱՅՐՈՒՄ
ՀԱՆՐԱՅԻՆ ԼՍՈՒՄ ՋԱՋՈՒՌԱՎԱՆ ԲՆԱԿԱՎԱՅՐՈՒՄ
ՀԱՆՐԱՅԻՆ ԼՍՈՒՄ ՄԵԾ ՍԱՐԻԱՐ ԲՆԱԿԱՎԱՅՐՈՒՄ
ՀԱՆՐԱՅԻՆ ԼՍՈՒՄ ԼԵՌՆՈՒՏ ԲՆԱԿԱՎԱՅՐՈՒՄ
ՀԱՆՐԱՅԻՆ ԼՍՈՒՄ ԿԱՐՄՐԱՔԱՐ ԲՆԱԿԱՎԱՅՐՈՒՄ
ՀԱՆՐԱՅԻՆ ԼՍՈՒՄ ՀՈՎՈՒՆԻ ԲՆԱԿԱՎԱՅՐՈՒՄ
ՀԱՆՐԱՅԻՆ ԼՍՈՒՄ ՀԱՑԻԿ ԲՆԱԿԱՎԱՅՐՈՒՄ
ՀԱՆՐԱՅԻՆ ԼՍՈՒՄՆԵՐ ՄԱՅԻՍՅԱՆ ԲՆԱԿԱՎԱՅՐՈՒՄ
ՀԱՆՐԱՅԻՆ ԼՍՈՒՄՆԵՐ ՄԱՐՄԱՇԵՆ ԲՆԱԿԱՎԱՅՐՈՒՄ
ՀԱՆՐԱՅԻՆ ԼՍՈՒՄՆԵՐ ԿԱՊՍ ԲՆԱԿԱՎԱՅՐ
2018 թվականի դեկտեմբերի 27-ի ավագանու նիստը
2018 թվականի դեկտեմբերի 27-ի ավագանու նիստը
ՀԱՆՐԱՅԻՆ ԼՍՈՒՄՆԵՐ ՎԱՀՐԱՄԱԲԵՐԴ ԲՆԱԿԱՎԱՅՐՈՒՄ
2018 թվականի դեկտեմբերի 27-ի ավագանու նիստը
2018 թվականի դեկտեմբերի 27-ի ավագանու նիստը
ՄԱՐՄԱՇԵՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ  ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 5-Ի ՆԻՍՏԸ
ԱՎԱԳԱՆՈՒ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 19-Ի ՆԻՍՏԸ
Մարմաշեն վանական համալիր .
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Շիրակի մարզ, գ.Մայիսյան

(098) 799775, (093) 982207

marmashen.shirak@mta.gov.am

Պաշտոնական էլ. փոստ` @e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2019 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՄԱՐՄԱՇԵՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2.03
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner