Այսօր: Երեքշաբթի, 16 Ապրիլի 2024թ.
Մարմաշենի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 14
ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ՄԱՐՄԱՇԵՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
ՀԱՐՑՈՒՄ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
30.12.21 ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ

ՇՆՈՐՀԱՎՈՐ ԱՄԱՆՈՐ ԵՎ ՍՈՒՐԲ ԾՆՈՒՆԴ

22.12.21 ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶՆԵՐ

ՀՀ Շիրակի մարզի Մարմաշեն համայնքի Ջաջուռ և Քեթի բնակավայրերի նորակառույց մանկապարտեզները համալրվել են խոհանոցային, ննջասենյակի և խաղասենյակների գույքով։ Գույքը տրամադրվել է «FCN» բարեգործական կազմակերպության և «Փարոս»  հիմնադրամի կողմից։ ՀՀ Շիրակի մարզի Մարմաշենի համայնքապետարանը խորին շնորհակալություն է հայտնում ազգանվեր գործի համար։

23.11.21 ԼՈՒՍԱՏՈՒՆԵՐԻ ՏԵՂԱԴՐՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ

ՀՀ Շիրակի մարզի Մարմաշեն համայնքի բնակավայրերում կատարվում են գիշերային լուսավորության բարելավման և արդիականացման աշխատանքներ։

Տեղադրվում են Մարմաշենի համայնքապետարանի կողմից ձեռք բերված արևային մարտկոցներով Լեդ տեսակի լուսատուներ։

19.11.21 ԿՐԱԿՄԱՐԻՉՆԵՐ

Հրդեհների և արտակարգ դեպքերի ժամանակ պայքարի արդյունավետ պայմանների ստեղծման, արագ արձագանքման և հետևանքների վերացման նպատակով ՀՀ Շիրակի մարզի Մարմաշենի համայնքապետարանը բնակավայրերում տեղադրելու համար ձեռք է բերել կրակմարիչներ և հրշեջ վահանակներ։

04.11.21 ՑԱՎԱԿՑԱԿԱՆ

61 տարեկան հասակում կյանքից հեռացավ ՀՀ Շիրակի մարզի Մարմաշեն համայնքի ավագանու անդամ՝ Արտյոմ Արտյոմի Զաքարյանը։ 

Խոսքերն անզոր են արտահայտելու այն մեծ ողբերգությունը, որը Արտյոմ Զաքարյանի անդառնալի և չափազանց ցավալի կորուստ կրած ընտանիքինն է և  բոլոր նրանց ճանաչողներինը։

Այս դժվարին պահին ուժ և տոկունություն ենք ցանկանում ընտանիքի անդամներին, հարազատներին և գործընկերներին։

Արտյոմ Զաքարյանի վառ հիշատակը մշտապես կմնա ընկերների և հայրենակիցների սրտերում՝ որպես հայրենանվեր,մարդկային և մասնագիտական բարձր որակներով օժտված մարդու՝ ով իր կյանքը նվիրել է համայնքի բարեկեցությանը:

06.10.21 ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ՄԱՐՄԱՇԵՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՆԻՍՏԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Մարմաշեն համայնքի ավագանու  նիստը կկայանա 2021 թվականի հոկտեմբերի 14-ին, ժամը՝ 11:00-ին։

30.09.21 ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Մարմաշեն համայնքի hարգելի բնակիչ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը մեկնարկել է «100 գաղափար Հայաստանի համար»  նորարարական նախագծերի և գիտատեխնիկական մշակումների մրցույթը:Մրցույթի նպատակն է զարգացնել երիտասարդների նորարարական մտածողությունը, ներգրավել երիտասարդներին Հայաստանի Հանրապետության սոցիալ-տնտեսական զարգացման խնդիրների լուծման գործընթացներում, խթանել գիտատեխնիկական մշակումներն ու նորարարական նախագծեր իրականացնելու քաղաքացիական նախաձեռնությունները:Մրցույթին ներկայացված գաղափարներից մրցութային հանձնաժողովը կընտրի լավագույն 5 գաղափարները, որոնք կպարգևատրվեն դրամական խրախուսմամբ՝մինչև 500.000-ականդրամիչափով:Մրցույթին կարող են մասնակցել Հայաստանի և ... Մանրամասն
26.09.21 ԹՈ՛Ղ ՀԱՎԵՐԺ ԱՊՐԵՆ ՀԱՅԱՍՏԱՆԸ ԵՎ ԱՐՑԱԽԸ

Յուրաքանչյուր ոք, ով երբևէ նայել է ռազմի դաշտում մահացող զինվորի աչքերի մեջ, նա լավ կմտածի պատերազմ սկսելուց առաջ։

Կրկին ցավակցում եմ զոհվածների ընտանիքներին ու հարազատներին, մաղթում եմ վիրավորներին շուտափույթ ապաքինում իսկ գերիներին շտապ վերադարձ:

Սեփական ձեռքերով վառած տունը և կորցրած հայրենիքը կարելի է վերականգնել միայն մի ձևով՝  հայ ժողովրդի հավաքական ուժով։

 

21.09.21 ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ՄԱՐՄԱՇԵՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՏՈՆԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ
Մենք ձեզ հող չենք տա,
Այստեղ կյանքեր կան,
Այստեղ մերոնք են հողին շաղախվել,
Մեր զինվորների սրբազան արյամբ,
Հորիզոններն են կարմիրով վառվել։
Մենք ձեզ հող չենք տա,
Այստեղ վերքեր կան,
Այստեղ ոտքեր են ականով հատվել,
Այստեղ ոգեղեն մեր զավակների
Սուրբ հոգիներն են երկնքին փարվել։
Մենք ձեզ հող չենք տա,
Այստեղ երգեր կան,
Այստեղ սխրանքն է հույսեր հրկիզել,
Այստեղ՝ շարքերում, սերընդե սերունդ
Նահատակներն են լեգենդներ դարձել։
 ՍԻՐԵԼԻ ՀԱՅՐԵՆԱԿԻՑՆԵՐ ՇՆՈՐՀԱՎՈՐՈՒՄ ԵՄ ԲՈԼՈՐԻՍ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ
 
14.09.21 ԸՄՇԱՄԱՐՏԻ ՀՈՒՇԱՄՐՑԱՇԱՐ
2021 թվականի սեպտեմբերի 11-ին Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Մարմաշեն համայնքի Մարմաշեն բնակավայրում տեղի ունեցավ «Ըմբշամարտի հուշամրցաշար»՝ նվիրված 2020 թվականի պատերազմում հերոսաբար զոհված հայորդիների հիշատակին, ովքեր իրենց կյանքը անձնվիրաբար զոհաբերեցին մարտի դաշտում՝ անմահանալով Հայ ազգի պատմության էջերում որպես ՀԵՐՈՍՆԵՐ։Մրցաշարին մասնակցում էին թվով 89 մարզիկներ՝ 10 քաշային կարգերում՝ 25-ից մինչև 54 կգ ։Մրցաշարին մասնակցությամբ հանդես եկան Շիրակի մարզի Մարմաշեն համայնքի Վահրամաբերդ, Հացիկ բնակավայրերի, Գյումրի, Արթիկ քաղաքի, Ազատան, Կամո բնակավայրերի, «Գյումրու մարզադպրոցի աշխատանքային ռեզերվներ», «Ըմբշամարտի մարզադպրոց», «Հանրապետական համալիր ... Մանրամասն
14.09.21 ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶԻ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ

ՀՀ Շիրակի մարզի Մարմաշեն համայնքի Ջաջուռավան բնակավայրում մեկնարկել է մանկապարտեզի վերակառուցման աշխատանքները։ Տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն ծրագրով նախատեսվում է իրականացնել հիմնանորոգման, այդ թվում` էլեկտրաէներգիայի, սառը և տաք ջրամատակարարման, ջեռուցման, օդափոխության, հակահրդեհային և ջրահեռացման նոր համակարգերի անցկացման աշխատանքներ։ Կիրականցվեն նաև կտուրի կառուցման, դռների ու պատուհանների, հատակի և կոմունիկացիոն գծերի արդիականացման աշխատանքներ։ Ծրագրի արժեքը 38 մլն 240 հազար դրամ է, որի 60 տոկոսը հատկացնելու է պետությունը, 40 տոկոսը համայնքն է ներդնելու։ Շինարարական աշխատանքներն իրականացվում են «Մալաք» ՍՊԸ կողմից:

13.09.21 ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶԻ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ

ՀՀ Շիրակի մարզի Մարմաշեն համայնքի Լեռնուտ բնակավայրում մեկնարկել է մանկապարտեզի վերակառուցման աշխատանքների երկրորդ փուլը։ Նախորդ տարի իրականացվել են հիմնանորոգման աշխատանքները։

2021 թվականի տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն ծրագրով նախատեսվում է իրականացնել ներքին հարդարման և բարեկարգման աշխատանքները։

Ծրագրի արժեքը 31 մլն 770 հազար դրամ է, որի 60 տոկոսը հատկացնելու է պետությունը, 40 տոկոսը՝ համայնքը։ Շինարարական աշխատանքներն իրականացվում են «Էլիտ Արման Շին» ՍՊԸ կողմից:

09.09.21 ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶԻ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ

ՀՀ Շիրակի մարզի Մարմաշեն համայնքի Հացիկ բնակավայրում մեկնարկել է մանկապարտեզի վերակառուցման աշխատանքների երկրորդ փուլը։ Նախորդ տարի իրականացվել են պատերի, երկաթբետոնյա ծածկի կառուցման, տանիքի տեղադրման աշխատանքները։ Ներկա պահին իրականացվում է արտաքին պատերի ջերմամեկուսացման, ներքին և արտաքին լուսավորության լուսադիոդային լուսատուներով անցկացման աշխատանքներ։ Ծրագրի արժեքը 44 մլն 650 հազար դրամ է, որի 60 տոկոսը հատկացնելու է պետությունը, 40 տոկոսը ներդրել է համայնքը։ Շինարարական աշխատանքները իրականացվում են «Շինարար» ՍՊԸ կողմից:

02.09.21 ԿՈՅՈՒՂՈՒ ԴԻՏԱՀՈՐԵՐԻ ԿԱՌՈՒՑՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ

ՀՀ Շիրակի մարզի Մարմաշեն համայնքի Մայիսյան և Մարմաշեն բնակավայրերում իրականացվել է կոյուղու դիտահորերի կառուցման աշխատանքներ։

Աշխատանքները իրականացվել է նոր ձևավորված «Մարմաշեն համայնքի տեխնիկաների սպասարկման կենտրոն» համայնքային ոչ առևտրային կազմակերպության կողմից։

01.09.21 ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ՄԱՐՄԱՇԵՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ԳԻՏԵԼԻՔԻ ԵՎ ԴՊՐՈՒԹՅԱՆ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ
Սիրելի հայրենակիցներ, գրքի ու գիտելիքի հանդեպ խոր հարգանքն ու կրթություն ստանալու ձգտումը մեր ազգային մտածողության ուրույն դրսևորումներից է և պատահական չէ, որ մեզանում սեպտեմբերի 1-ը ազդարարում է ուսումնական տարվա սկիզբը, որը նաև գիտելիքներով հարստանալու, իրական արժեքներ ճանաչելու և նոր նպատակներ կյանքի կոչելու սկիզբ է։ Սեպտեմբերյան այս հիասքանչ տոնին լավագույն բարեմաղթանքներով շնորհավորում եմ բոլորիս։ Գիտելիքն անգնահատելի արժեք Է։ Միայն սովորելով,  գիտելիքների լուրջ պաշար ձեռք բերելով հնարավոր կլինի իրականացնել պատանեկան երազանքներից հառնող բարձր նպատակները։ Այս ամենն առավել ևս կարևորվում է, երբ բանիմաց անհատը դառնում է հասարակության շարժիչ ուժը։ Սեպտեմբերի 1-ը, որպես նոր ... Մանրամասն
1 2 3 4 5 6 7 8 9 10 ...


Բոլորը
Ավագանու նիստ
Գործարկվել է pay.e-community.am հարթակը
Ավագանու նիստ
Ի՞նչ անել «Օդային տագնապ»-ի դեպքում
Դիմակ կրելով կարող եք նվազեցնել վարակի փոխանցման ռ
Պահպանե՛ք սոցիալական հեռավորություն և կանխե՛ք վարա
Ինչպե՞ս առցանց դիմել Մարմաշենի համայնքապետարան
Ավագանու նիստ 14.04.2020
ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 2-Ի ՆԻՍՏ
JSB էքսկավատոր-բեռնիչ
ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 2-Ի ՆԻՍՏԸ
ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 2-Ի ՆԻՍՏԸ
Նոր տեխնիկա
Մարմաշեն համայնքի ավագանու նիստի 18-ի նիստը
Մարմաշեն համայնքի ավագանու հուլիսի 18-ի նիստը
Մարմաշեն համայնքի ավագանու հուլիսի 18-ի նիստը
Մարմաշեն համայնքի ավագանու հուլիսի 18-ի նիստը
Մարմաշեն համայնքի հուլիսի 15-ի չկայացած նիստը
2019 թվականի հուլիսի 3-ի նիստը
2019 թվականի հուլիսի 3- նիստը
2019 թվական, ապրիլի 17
ՀԱՆՐԱՅԻՆ ԼՍՈՒՄՆԵՐ ՀԱՑԻԿԱՎԱՆ ԲՆԱԿԱՎԱՅՐՈՒՄ
ՀԱՆՐԱՅԻՆ ԼՍՈՒՄ ՋԱՋՈՒՌ ԲՆԱԿԱՎԱՅՐՈՒՄ
ՀԱՆՐԱՅԻՆ ԼՍՈՒՄ ԿՐԱՇԵՆ ԲՆԱԿԱՎԱՅՐՈՒՄ
ՀԱՆՐԱՅԻՆ ԼՍՈՒՄ ՋԱՋՈՒՌԱՎԱՆ ԲՆԱԿԱՎԱՅՐՈՒՄ
ՀԱՆՐԱՅԻՆ ԼՍՈՒՄ ՄԵԾ ՍԱՐԻԱՐ ԲՆԱԿԱՎԱՅՐՈՒՄ
ՀԱՆՐԱՅԻՆ ԼՍՈՒՄ ԼԵՌՆՈՒՏ ԲՆԱԿԱՎԱՅՐՈՒՄ
ՀԱՆՐԱՅԻՆ ԼՍՈՒՄ ԿԱՐՄՐԱՔԱՐ ԲՆԱԿԱՎԱՅՐՈՒՄ
ՀԱՆՐԱՅԻՆ ԼՍՈՒՄ ՀՈՎՈՒՆԻ ԲՆԱԿԱՎԱՅՐՈՒՄ
ՀԱՆՐԱՅԻՆ ԼՍՈՒՄ ՀԱՑԻԿ ԲՆԱԿԱՎԱՅՐՈՒՄ
ՀԱՆՐԱՅԻՆ ԼՍՈՒՄՆԵՐ ՄԱՅԻՍՅԱՆ ԲՆԱԿԱՎԱՅՐՈՒՄ
ՀԱՆՐԱՅԻՆ ԼՍՈՒՄՆԵՐ ՄԱՐՄԱՇԵՆ ԲՆԱԿԱՎԱՅՐՈՒՄ
ՀԱՆՐԱՅԻՆ ԼՍՈՒՄՆԵՐ ԿԱՊՍ ԲՆԱԿԱՎԱՅՐ
2018 թվականի դեկտեմբերի 27-ի ավագանու նիստը
2018 թվականի դեկտեմբերի 27-ի ավագանու նիստը
ՀԱՆՐԱՅԻՆ ԼՍՈՒՄՆԵՐ ՎԱՀՐԱՄԱԲԵՐԴ ԲՆԱԿԱՎԱՅՐՈՒՄ
2018 թվականի դեկտեմբերի 27-ի ավագանու նիստը
2018 թվականի դեկտեմբերի 27-ի ավագանու նիստը
ՄԱՐՄԱՇԵՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ  ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 5-Ի ՆԻՍՏԸ
ԱՎԱԳԱՆՈՒ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 19-Ի ՆԻՍՏԸ
Մարմաշեն վանական համալիր .
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Շիրակի մարզ, գ.Մայիսյան
(098) 799775, (093) 982207
marmashen.shirak@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` @e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՄԱՐՄԱՇԵՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 205
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner