Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի, 90-րդ հոդվածի 4-րդ մասի և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով և 34-րդ հոդվածի 1-ին, 2-րդ և 3-րդ մասերով, <<Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 5-րդ մասի <<բ>> ենթակետի դրույթներով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Մարմաշեն համայնքի ավագանին
որոշում է
1.Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Մարմաշեն համայնքի ավագանու 2018 թվականի դեկտեմբերի 27-ի «Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Մարմաշեն համայնքի 2019 թվականի բյուջեն հաստատելու մասին» թիվ 76-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.
1)Համայնքի 2019 թվականի բյուջեի ծախսային մասի
ա)09.1.1. ծրագրի 4511 <<Սուբսիդիաներ ոչ ֆինանսական պետական կազմակերպություններին>> հոդվածի <<11871500>> թիվը փոխարինել <<15106000>> թվով
բ)06.4.1. ծրագրի 4212 <<Էներգետիկ ծառայություն>> հոդվածի <<6000000>> թիվը փոխարինել <<6500000>> թվով
գ)04.5.1. ծրագրի 4264 <<Տրանսպորտային նյութեր>> հոդվածի <<4500000>> թիվը փոխարինել <<5500000>> թվով
դ)04.5.1. ծրագրի 4251 <<Շենքերի և կառույցների ընթացիկ նորոգում և պահպանում>> հոդվածի <<21500000>> թիվը փոխարինել <<16765500>> թվով: