Այսօր: Ուրբաթ, 29 Մարտի 2024թ.
Մարմաշենի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 7
ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ՄԱՐՄԱՇԵՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշման նախագծեր N 9
 

ՆԱԽԱԳԻԾ 9


Զեկ. ԿԱՐԵՆ ԱՐՇԱԿՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ՄԱՐՄԱՇԵՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ (ԲՆԱԿԱՎԱՅՐ ՄԵԾ ՍԱՐԻԱՐ), ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍՈՒՄ ՔԱՂԱՔԱՑԻ ՄԱՐՏԻՆ ԱՂՎԱՆԻ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԿՈՂՄԻՑ ԻՆՔՆԱԿԱՄ ԿՍՌՈՒՑՎԱԾ, ՕՐԻՆԱԿԱՆ ՃԱՆԱՉՎԱԾ ԵՎ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՄԱՐՎԱԾ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆ ՇԻՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՆՐԱ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՈՒ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՀՈՂԱՄԱՍԸ ՆԱԽԱՊԱՏՎՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ, ՈՒՂՂԱԿԻ ԿԱՐԳՈՎ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՈՂԻՆ ՎԱՃԱՌԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդված 1-ին մասի 21-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի  N 912-Ն որոշմամբ հաստատված «Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգի» 39-րդ կետի դրույթներով և հաշվի առնելով, որ ինքնակամ շինությունն իրականացրած քաղաքացի Մարտին Աղվանի Սարգսյանը, իր 2018 թվականի դեկտեմբերի 28-ի դիմումի համաձայն, ընդունել է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով օրինական ճանաչված և Մարմաշեն համայնքի սեփականությունը համարված Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Մարմաշեն համայնքի Մեծ Սարիար բնակավայրում գտնվող համայնքի սեփականությունը հանդիսացող բնակավայրերի նպատակային նշանակության, հասարակական կառուցապատման գործառնական նշանակության 0008-0001-ից կադաստրային ծածկագրով 0.1 հեկտար հողամասի վրա իինքնակամ կառուցված բնակելի տան շինության ևհամապատասխանհողամասի ուղղակի վաճառքով գնման նախապատվության իրավունքը, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Մարմաշեն համայնքի ավագանին`

Որոշում է

1.Համայնքի ղեկավարի առաջարկությամբ, տալ համաձայնություն` Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Մարմաշեն համայնքի Մեծ Սարիար բնակավայրում գտնվող համայնքի սեփականություն հանդիսացող 0008-0001-ից կադաստրային ծածկագրով 0.1 հեկտար բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասը և նրա վրա ինքնակամ կառուցված, օրինական ճանաչված և համայնքի սեփականությունը համարված  156.71 քառակուսի մետր ներքին և 188.77 քառակուսի մետր արտաքին մակերեսով բնակելի տան շինությունը (հասցեն՝ ՀՀ Շիրակի մարզ, Մարմաշեն համայնք, գյուղ Մեծ Սարիար, 1-ին փողոց, թիվ 17) գնման նախապատվության իրավունքով, ուղղակի կարգով 393180 (երեք հարյուր իննսուներեք հազար հարյուր ութսուն) ՀՀ դրամ արժեքով կառուցապատողին` քաղաքացի Մարտին Աղվանի Սարգսյանին (անձնագիր` AP0498062, տրված` 22.07.2016թ, 001-ի կողմից, բնակության հասցե` ՀՀ Շիրակի մարզ, Մարմաշեն համայնք, գյուղ Մայիսյան, 1-ին փողոց, 7-րդ տուն) վաճառելու համար:

2. Մարմաշեն համայնքի ղեկավար՝ Կարեն Արշակյանին.

Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով քաղաքացու հետ կնքել անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիր և ապահովել սույն որոշումից բխող իրավունքների պետական գրանցումը՝ քաղաքացու միջոցներով:

3. Որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԿԱՐԵՆ ԱՐՇԱԿՅԱՆ


Նախագիծ կազմող ԱՐՓԻՆԵ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Շիրակի մարզ, գ.Մայիսյան
(098) 799775, (093) 982207
marmashen.shirak@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` @e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՄԱՐՄԱՇԵՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 205
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner