Այսօր: Ուրբաթ, 19 Ապրիլի 2024թ.
Մարմաշենի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 12
ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ՄԱՐՄԱՇԵՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշումներ N 6
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ Մարմաշեն ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Մարմաշեն համայնք
ՀՀ Շիրակի մարզ, գ. Մարմաշեն, (098) 799775, (093) 982207, marmashen.shirak@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

23 հունվարի 2020 թվականի N 6

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ՄԱՐՄԱՇԵՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ 08-108-0040-0009 ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ԾԱԾԿԱԳՐՈՎ ՀՈՂԱՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ 0․14158 ՀԵԿՏԱՐ ՀՈՂԱՄԱՍԻՑ 0.04158 ՀԵԿՏԱՐ ՀՈՂԱՄԱՍԸ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔՈՎ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐ՝ ՎԱՀԱՆ ԲԱԼԱԲԵԿԻ ԽԱՆՈՅԱՆԻՆ ԵՎ ՍՈՒՍԱՆՆԱ ԳԵՎՈՐԳԻ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԻՆ ՎԱՃԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, 2-րդ մասի դրույթներով և հաշվի առնելով Վահան Խանոյանի և Սուսաննա Եղիազարյանի համատեղ դիմումը, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Մարմաշեն համայնքի ավագանին

որոշում է

1<<Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի ուժով, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Մարմաշեն համայնքի Վահրամաբերդ գյուղի ԼԵՆ-ԳԷՍ թաղամասի, խճուղի 2, փողոց 2, փակուղի 1, տուն 4 հասցեում 08-108-0040-0009 կադաստրային ծածակագրով հողամասում կառուցված 210.42 քառակուսի մետր մակերեսով բնակելի տունը՝ օժանդակ շինություններով և դրանց պահպանման ու սպասարկման համար նախատեսված համայնքի սեփականություն հանդիսացող բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության 014158 հեկտար հողամասից 1000 քառակուսի մետր Շիրակի մարզի Մարմաշեն համայնքի ղեկավարի 2020 թվականի հունվարի 17-ի թիվ 16 որոշմամբ անհատույց տրամադրվել և համարվել է քաղաքացիներ՝ Վահան Բալաբեկի Խանոյանի և Սուսաննա Գևորգի Եղիազարյանի սեփականությունը, իսկ 0.04158 հեկտար շինության պահպանման և սպասարկման համար ուղղակի վաճառքով վաճառել վերջիններիս։

2Բնակելի նշանակության շինության պահպանման ու սպասարկման համար նախատեսված համայնքի սեփականությունը հանդիսացող բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման գործառնական նշանակության 1 քառակուսի մետր հողամասի կադաստրային արժեքը Վահրամաբերդ բնակավայրում սահմանված է 222 ՀՀ դրամ, շինության պահպանման ու սպասարկման համար նախատեսված 0.04158 հեկտար մակերեսով հողամասի ուղղակի վաճառքի գինը կազմում է՝

415,8 քառակուսի մետր X 222 ՀՀ դրամ = 92307.6 /իննսուներկու հազար երեք հարյուր յոթ ամբողջ վեց/  ՀՀ դրամ,

0.04158 հեկտար հողամասի համար 92307.6 /իննսուներկու հազար երեք հարյուր յոթ ամբողջ վեց/ ՀՀ դրամ արժեքով վաճառել քաղաքացիներ ՝ Վահան Բալաբեկի Խանոյանին (ծնված 06051950թ, անձնագիր AR0432456, տրված 22.08.2017 թվականին, 001-ի կողմից) և Սուսաննա Գևորգի Եղիազարյանին (ծնված 04101949թ, անձնագիր BA 2523812, տրված 17.02.2016 թվականին, 030-ի կողմից

3.Մարմաշեն համայնքի ղեկավար՝ Կարեն Արշակյանին

ա)Հայաստանի Հանրապետության օրենսդրության սահմանված կարգով քաղաքացիներ Վահան Բալաբեկի Խանոյանի և Սուսաննա Գևորգի Եղիազարյանի հետ կնքել սույն որոշան 2-րդ կետով նախատեսված հողամասի առուվաճառքի պայմանագիր։

բ)Հայաստանի Հանրապետության օրենսդրության սահմանված կարգով ապահովել սույն որոշումից բխող իրավունքների պետական գրանցումը։

4Համապատասխան որակավորում ունեցող մասնագետի կողմից կազմված և համայնքի ղեկավարի կողմից հաստատված հողամասի հատակագիծը կցվում է որոշմանը։


Կողմ -7

ԳԵՎՈՐԳՅԱՆ ՀԱՄԼԵՏ

ԶԱՔԱՐՅԱՆ ԱՐՏՅՈՄ

ԽԱՉԱՏՐՅԱՆ ՍԼԱՎԻԿ

ՀՈՎՍԵՓՅԱՆ ԼԵՎՈՆ

ՂԱՖԱՐՅԱՆ ՋԱՆԻԲԵԿ

ՄԿՐՏՉՅԱՆ ԳԱՐԵԳԻՆ

ՍԱՀԱԿՅԱՆ ՊԵՏՐՈՍ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԿԱՐԵՆ ԱՐՇԱԿՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(2.77 Մբ) ՈՐՈՇՈՒՄ ԹԻՎ 6
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Շիրակի մարզ, գ.Մայիսյան
(098) 799775, (093) 982207
marmashen.shirak@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` @e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՄԱՐՄԱՇԵՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 205
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner