Այսօր: Հինգշաբթի, 18 Ապրիլի 2024թ.
Մարմաշենի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 21
ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ՄԱՐՄԱՇԵՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 9
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ Մարմաշեն ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Մարմաշեն համայնք
ՀՀ Շիրակի մարզ, գ. Մարմաշեն, (098) 799775, (093) 982207, marmashen.shirak@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

15 հունվարի 2021 թվականի N 9

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ՄԱՐՄԱՇԵՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ (ԲՆԱԿԱՎԱՅՐ՝ ԿԱՊՍ) 08-052-0038-0007, 08-052-0038-0008, 08-052-0038-0009 ԿԱԴԱՍՐԱՅԻՆ ԾԱԾԿԱԳՐԵՐՈՎ 0․11777 ՀԵԿՏԱՐ ՀՈՂԱՄԱՍԸ ԵՎ ԴՐԱ ՎՐԱ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ԲԵՏՈՆՅԱ ՀԻՄՔԵՐԸ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՃԱՆԱՉԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ՄԱՐՄԱՇԵՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 12-Ի ԹԻՎ 60 ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐՍԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՄԱՍԻՆ

  Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի  18-ի N 731-Ն որոշմամբ հաստատված «Պետական կամ համայնքային հողամասերում գտնվող ինքնակամ կառույցների նկատմամբ պետության կամ համայնքների սեփականության իրավունքի պետական գրանցման կարգի» 2-րդ և 3-րդ կետերի, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 2-րդ մասի, «Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի թիվ 912-Ն որոշմամբ հաստատված կարգի 4-րդ բաժնի 33-րդ կետի դրույթներով և հաշվի առնելով Հաիաստանի Հանրապետության Շիրակի մարզի Մարմաշեն համայնքի ավագանու 2020 թվականի դեկտեմբերի 22-ի թիվ 112 որոշումը    

որոշում եմ՝

 1․ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Մարմաշեն համայնքի վարչական սահմաններում (բնակավայր՝ Կապս) 08-052-0038-0007, 08-052-0038-0008, 08-052-0038-0009 կադաստրային ծածկագրերով 0․11777 հեկտար բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասը ճանաչել Մարմաշեն համայնքի սեփականությունը։

  2․ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Մարմաշեն համայնքի (բնակավայր՝ Կապս) 08-052-0038-0007 08-052-0038-0008, 08-052-0038-0009 կադաստրաին ծածկագրերով բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության 0․11777 հեկտար հողամասի վրա 1990 թվականին ինքնակամ կառուցված 62․91 և 128․00 քառակուսի մետր արտաքին մակերեսով բետոնյա հինքերը ճանաչել օրինական և համարել Մարմաշեն համայնքի սեփականությունը։

  3․ Որոշումից բխող իրավունքները Հայաստանի Հանրապետության օրեսդրությամբ սահմանված կարգով ենթակա են պետական գրանցման։

  4․ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի հրամանով հաստատված ձևի համապատասխան կազմված հատակագծերն և շինությունների բնութագիրը կցվում է որոշմանը։

  5․ՈՒժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Մարմաշեն համայնքի ղեկավարի 2020 թվականի փետրվարի 12-ի «Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Մարմաշեն համայնքի (բնակավայր՝ Կապս) սեփականության իրավունքով պատկանող 08-052-0038-0007, 08-052-0038-0008, 08-052-0038-0009 կադաստրային ծածկագրերով 0․11777 հեկտար հողամասի վրա առկա բետոնյա հիմքերը համայնքային սեփականություն ճանաչելու մասին» թիվ 60 որոշումը։ 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԿԱՐԵՆ ԱՐՇԱԿՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(998.19 Կբ) Որոշում թիվ 9
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Շիրակի մարզ, գ.Մայիսյան
(098) 799775, (093) 982207
marmashen.shirak@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` @e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՄԱՐՄԱՇԵՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 205
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner