Այսօր: Հինգշաբթի, 25 Ապրիլի 2024թ.
Մարմաշենի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 9
ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ՄԱՐՄԱՇԵՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 268
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ Մարմաշեն ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Մարմաշեն համայնք
ՀՀ Շիրակի մարզ, գ. Մարմաշեն, (098) 799775, (093) 982207, marmashen.shirak@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

07 օգոստոսի 2020 թվականի N 268

ՔԱՂԱՔԱՑԻ ՀՈՎՀԱՆՆԵՍ ԱԼԻԻ ՉԱԹՈՅԱՆԻՆ ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ ՀՈՂԱՄԱՍՈՒՄ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ԲՆԱԿԵԼԻ ՏՈՒՆԸ , ՕԺԱՆԴԱԿ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՕՐԻՆԱԿԱՆ ՃԱՆԱՉԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ՄԱՐՄԱՇԵՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՋԱՋՈՒՌ ԲՆԱԿԱՎԱՅՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ 0․154498 ՀԵԿՏԱՐ ՓԱՍՏԱՑԻ ԱՌԿԱ ՍԱՀՄԱՆԱԶԱՏՎԱԾ ՀՈՂԱՄԱՍԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՀՈՎՀԱՆՆԵՍՍ ԱԼԻԻ ՉԱԹՈՅԱՆԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՃԱՆԱՉՄԱՆ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 188-րդհոդվածի 4-րդ մասի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշմամբ հաստատված <<Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգի>> 9-րդ, 10-րդ, 11-րդ կետերի, 13-րդ կետի բ) ենթակետի և 221-րդ կետի դրույթներով և հաշվի առնելով, որ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Մարմաշեն համայնքի Ջաջուռ բնակավայրի 3-րդ փողոցի, 35-րդ տան հասցեում գտնվող 0․154498 հեկտար մակերեսով սահմանազատված հողամասը, որի 0․014498 հեկտար մակերեսի վերաբերյալ չեն պահպանվել քաղաքաշինական գործունեություն իրականացնելու փաստաթղթերը, հողհատկացման հիմքերը, փաստացի տիրապետում և օգտագուծում է  քաղաքացի Հովհաննես Չաթոյանը, որը դիմել է Շիրակի մարզի Մարմաշեն համայնքի ղեկավարին՝ վերը նշված հողամասի նկատմամբ իր սեփականության իրավունքը ճանաչելու խնդրանքով։ Հողամասը չի գտնվում ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի ցանկում, ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում, չի հակասում քաղաքաշինական նորմերին, չի առաջացնում հարկադիր սերվիտուտ, համաձայն <<Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին>> Հայաստանի Հանրապետության 2008 թվականի հունիսի 10-ի  օրենքի 2-րդ, 3-րդ հոդվածի և հիմք ընդունելով Հովհաննես Չաթոյանի դիմումը որոշում եմ`

1.Հաշվի առնելով, որ քաղաքացի Հովհաննես Ալիի Չաթոյանին ժառանգության իրավունքով պատկանող Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Մարմաշեն համայնքի Ջաջուռ բնակավայրի 3-րդ փողոցի, թիվ 35 հասցեում գտնվող 08-094-0033-0007 կադաստրային ծածկագրով 014 հեկտար մակերեսով բնակավայրի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասում /հիմք՝ Հողային բարեփոխումների և սեփականաշնորհման տեղական հանձնաժողովի 10081991թվականի թիվ 9 որոշման քաղվածքը/ 1993 և 2018 թվականներին ինքնակամ կառուցված 19․63 քառակուսի մետր բնակելի տունը, 2․66 քառակուսի մետր աստիճանը, 13․70 քառակուսի մետր շվաքարանը, 0․81  քառակուսի մետր զուգարանը, 52․01 քառակուսի մետր հացատունը, 64․68 քառակուսի մետր մառանը, 29․75 քառակուսի մետր պարիսպը, 112․99 քառակուսի մետր արտաքին մակերեսով գոմը /հետագայում ինքնակամ  շինություն/ բավարարում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշմամբ հաստատված <<Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգի>> 11-րդ կետում սահմանված ինքնակամ շինությունների օրինակացման պայմաններին, ինքնակամ կառուցված բնակելի տունը և օժանդակ շինությունները ճանաչել օրինական։

 

2․Ինքնակամ կառույցն օրինակ ճանաչելու համար սահմանել վճարի հետևյալ դրույքաչափերն ու վճարման պայմանները՝

 ա)մինչև 2001 թվականի մայիսի 15-ը ինքնակամ կառուցված բնակելի տունը և օժանդակ շինությունները Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի <<Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգը հաստատելու մասին>> N 912-Ն որոշմամբ հաստատված կարգի 221 կետի վճարներ չեն գանձվում,

 բ)օժանդակ շինության՝ 2018 թվականին ինքնակամ կառուցված գոմի արտաքին մակերեսը կազմում է 112․99 քառակուսի մետր որպես օժանդակ նշանակության կառույց, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի <<Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգը հաստատելու մասին>> N 912-Ն որոշմամբ հաստատված կարգի 13-րդ կետի <<բ>> ենթակետի համաձայն, վաճառքի գինը օժանդակ շինությունների համար՝ վեցապատիկի չափով Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի ապրիլի 17-ի N 470-Ն որոշմամբ հաստատված XIV գոտում ընդգրկված Ջաջուռ բնակավայրի համար սահմանված 0․055 գործակսի կիրառմամբ վճարի չափը կազմում է՝

     112․99 քառակուսի մետր X 6000 ՀՀ դրամ X 0․055 = 37300 (երեսուներեք հազար երեք հարյուր) Հայաստանի Հանրապետության դրամ,

 գ) ինքնակամ շինության օրինականացման համար վճարի չափը սահմանվում է 37300 (երեսուներեք հազար երեք հարյուր) Հայաստանի Հանրապետության դրամ, որը ենթակա է մուծման Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Մարմաշեն համայնքի բյուջե,

 դ) սույն որոշման ընդունման օրվանից օրինականացման համար սահմանված վճարը 60-օրյա ժամկետում չվճարելու դեպքում որոշումը համարվում է ուճը կորցրած։

    3Պարտավորեցնել հողամասի սեփականատերեր Հովհաննես Ալիի Չաթոյանին, սահմանված կարգով և ժամկետում կատարել օրինականացման համար սույն որոշմամբ սահմանված վճարումը և  անշարժ գույքի նկատմամբ իրավունքները ենթարկել պետական գրանցման։

 

 

4․ Ճանաչել քաղաքացի Հովհաննես Ալիի Չաթոյանի /ծնված 1982 թվականի օգոստոսի 19-ին/ սեփականության իրավունքը ՀՀ Շիրակի մարզի Մարմաշեն համայնքի Ջաջուռ բնակավայրի 3-րդ փողոցի, 35-րդ տուն հասցեում գտնվող 0․154498 հեկտար մակերեսով հողամասի նկատմամբ։

 5․ Գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցումն իրականացնել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով։

6․  Օրինական ճանաչված  բնակելի տան և օժանդակ շինությունների պահպանման ու սպասարկման համար նախատեսված հողամասի Հայաստանի Հանրապետության կառավարությանն առնթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի հրամանով հաստատված ձևի համապատասխան կազմված հատակագծերն ու շինությունների բնութագիրը և քարտեզի ուղղման սխեման կցվում է սույն որոշմանը։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԿԱՐԵՆ ԱՐՇԱԿՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(2.10 Մբ)
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Շիրակի մարզ, գ.Մայիսյան
(098) 799775, (093) 982207
marmashen.shirak@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` @e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՄԱՐՄԱՇԵՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 205
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner