Այսօր: Հինգշաբթի, 28 Մարտի 2024թ.
Մարմաշենի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 18
ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ՄԱՐՄԱՇԵՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Համայնքի ղեկավարի որոշումները

ՆԱԽԱԳԻԾ



02 հունիսի 2020 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ՄԱՐՄԱՇԵՆ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ԱՂԵՏՆԵՐԻ ՌԻՍԿԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԿԱԶՄԸ, ԱՇԽԱՏԱԿԱՐԳԸ ԵՎ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ՄԱՐՄԱՇԵՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 22-Ի ԹԻՎ 139 ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Մարմաշեն համայնքի բնակչության պաշտպանության համակարգի նորմալ և արդյունավետ գործունեության, աղետների ռիսկի նվազեցման միջոցառումների կազմակերպման և իրականացման, արտակարգ իրավիճակներում գործելու ընթացակարգերի սահմանման, արտակարգ իրավիճակներում համայնքի բնակիչների պաշտպանության կազմակերպման նպատակով, ղեկավարվելով «Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 12-րդ և 41-րդ հոդվածի  2-րդ մասի 7-րդ կետերով և հիմք ընդունելով ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի 2019 թվականի դեկտեմբերի 30-ի թիվ 1460 հրամանը.

 

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝

1.  Հաստատել

1)                   Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզիՄարմաշեն համայնքի աղետների ռիսկի կառավարման խորհրդի կազմը ՝ համաձայն N 1 հավելվածի.

2)   Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզիՄարմաշեն համայնքի աղետների ռիսկի կառավարման խորհրդի աշխատակարգը և գործառույթները՝ համաձայն N 2 հավելվածի:

2.   Ուժը կորցրած ճանաչել ՀՀ Շիրակի մարզի Մարմաշեն համայնքի ղեկավարի 2020թվականի ապրիլի 22-ի «Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Մարմաշեն համայնքում աղետների ռիսկի կառավարման խորհուրդ ստեղծելու մասին» թիվ 139 որոշումը :

3.   Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից

 

 

 

 

Հավելված N 1

ՀՀ Շիրակի մարզի

 Մարմաշեն համայնքի ղեկավարի

«01» հունիսի 2020 թ-ի թիվ - որոշման

 

 

Կ Ա Զ Մ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ՄԱՐՄԱՇԵՆ  ՀԱՄԱՅՆՔԻ ԱՂԵՏՆԵՐԻ ՌԻՍԿԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԽՈՐՀՐԴԻ

Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Մարմաշեն  համայնքի (այսուհետ՝ Համայնք) աղետների ռիսկի կառավարման խորհրդի (այսուհետ՝ Խորհուրդ) կազմը՝

1.     Խորհրդի  ղեկավար՝ Կարեն Արշակյան /համայնքի ղեկավար/,

2.     Խորհրդի ղեկավարի տեղակալ-տարհանման և պատսպարման պատասխանատու՝ Արտաշես Դրմեյան/համայնքի ղեկավարի տեղակալ/,

3.     Խորհրդի  քարտուղար-ազդարարման և իրազեկման պատասխանատու Արփինե Կարապետյան /աշխատակազմի քարտուղար/,

4.     Խորհրդի անդամներ՝

1)   Համայնքի ավագանու անդամ Համլետ Գևորգյան

2)   Համայնքի ավագանու անդամ Արտյոմ Զաքարյան

3)   Համայնքի ավագանու անդամ Սլավիկ խաչատրյան

4)   բնակավայրի վարչական ղեկավարներ`

ա. Կապսբնակավայրի վարչական ղեկավար` Աշոտ Միքայելյան

բ. Վահրամաբերդ բնակավայրի վարչական ղեկավար` Աղվան Մարտիրոսյան

գ. Մարմաշեն բնակավայրի վարչական ղեկավար` Համլետ Տիգրանյան

դ. Հովունի բնակավայրի վարչական ղեկավար` Լևիկ Խաչատրյան

ե. Քեթի բնակավայրի վարչական ղեկավար՝ Թորգոմ Սահակյան

զ.Փոքրաշեն բնակավայրի վարչական ղեկավար՝ Ռոբերտ Վարդանյան

է.Հացիկ բնակավայրի վարչական ղեկավար՝ Կարեն Պետրոսյան

ը.Շիրակ բնակավայրի վարչական ղեկավար՝ Համլետ Ասատրյան

թ.Ջաջուռ բնակավայրի վարչական ղեկավար՝ Հրաչ Ռաֆաելյան

ժ.Ջաջուռավան բնակավայրի վարչական ղեկավար՝ Աշոտ Գրեյան

ի.Կրաշեն բնակավայրի վարչական ղեկավար՝ Կարեն Մինասյան

լ.Մեծ Սարիար բնակավայրի վարչական ղեկավար՝ Արթուր Սարգսյան

խ.Լեռնուտ բնակավայրի վարչական ղեկավար՝ Սեդրակ Պողոսյան

ծ.Կարմրաքար բնակավայրի վարչական ղեկավար՝ Արթուր Մաթևոսյան

 

5)   ոլորտային պատասխանատուներ՝

ա. հրշեջ-փրկարարական աշխատանքների պատասխանատու՝ Հովիկ Մելքոնյան

բ. հասարակական կարգի պահպանման պատասխանատու՝ Արփինե Կարապետյան

գ. տրանսպորտային ապահովման պատասխանատու՝ Մկրտիչ Գասպարյան

դ. կապի և տեղեկատվական փոխանակման պատասխանատու՝ Անուշավան Ստեփանյան

ե.բժշկական օգնության կազմակերպման պատասխանատու՝ Նարինե Կարապետյան

զ. կենսաապահովման կազմակերպման պատասխանատու՝ Արտաշ Եղիկյան

է. էներգետիկ ապահովման պատասխանատու՝ Արթուր Կարապետյան

ը.ինժեներական միջոցառումների ապահովման պատասխանատու՝ Մամեդ Սալոյան

թ. կոմունալ ապահովման և դիակների ճանաչման, հուղարկավորման կազմակերպման ու հաշվառման պատասխանատու` Սենիկ Մանուկյան           

ժ. անհայտ կորածների և ընտանիքի անդամների միավորման, կորած/միայնակ մնացած երեխաների ու ծերերի հարցերով զբաղվող պատասխանատու՝ Անի Մկրտչյան

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Հավելված N 2

ՀՀ Շիրակի մարզի Մարմաշեն համայնքի ղեկավարի

«01» հունիսի 2020 թ-ի թիվ  որոշման

 

 

ԱՇԽԱՏԱԿԱՐԳ ԵՎ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԱՇԵՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՂԵՏՆԵՐԻ ՌԻՍԿԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԽՈՐՀՐԴԻ

 

1.   Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի ______________ համայնքի (այսուհետ՝ Համայնք) աղետների ռիսկի կառավարման (այսուհետ՝ ԱՌԿ) խորհրդի աշխատակարգը.

2.    

1)     Սույն աշխատակարգով սահմանվում են (այսուհետ՝Աշխատակարգ) Մարմաշեն համայնքի աղետների ռիսկի կառավարման (այսուհետ՝ ԱՌԿ)  խորհրդի լիազորություններիևգործառույթներիիրականացմանընթացակարգերը:

2)     Համայնքի ԱՌԿ խորհրդի նիստերը գումարվում են Մարմաշեն համայնքապետարանում, իսկ դրա անհնարինության դեպքում՝ ԱՌԿ խորհրդի ղեկավարի որոշմամբ:

3)     Համայնքի ԱՌԿ խորհրդի նիստի ժամանակ քննարկվում են համայնքի ԱՌԿ պլանի մշակման, ճշգրտման և խորհրդի անդամների կողմից բարձրացված հարցերը կամհամայնքի ԱՌԿ պլանով սահմանված գործողությունների իրականացումը:

4)     Համայնքի ԱՌԿ խորհրդի նիստի ժամանակ ԱՌԿ խորհրդի ոլորտային պատասխանատուները ներկայացնում են իրենց վերապահված ոլորտում կատարված աշխատանքները, առաջ եկած խնդիրները և առաջարկվող նոր միջոցառումները: Համայնքի ԱՌԿ պլանի մշակման, ճշգրտման ժամանակ պատասխանատու են իրենց ոլորտին վերաբերվող համայնքի ԱՌԿ պլանի բաժինների համար, ինչպես նաև համայնքի ԱՌԿ պլանի նախապատրաստական և արձագանքման մասերում իրենց կարգավորման ոլորտի միջոցառումների համար:

5)     Համայնքի ԱՌԿ խորհրդի նիստերը գումարվում են տարվա ընթացքում առնվազն երկու անգամ, իսկ դրա անհնարինության դեպքում՝ ԱՌԿ խորհրդի ղեկավարի որոշմամբ:

6)     Համայնքի ԱՌԿ խորհրդի նիստերն արձանագրվում են քարտուղարի կողմից և ներառվում են համայնքի ԱՌԿ պլանում:

1.    ԱՌԿխորհրդի ԱՌԿ նախապատրաստական գործառույթներն են՝

1)   Համայնքի բնակչության,նյութական արժեքների պաշտպանության ապահովումը,

2)   Համայնքի վտանգների, խոցելիության և կարողությունների բացահայտումը,

3)   ԱՌԿ պլանի մշակումը, իրականացման ապահովումը, վերահսկումը,

4)   Աղետների ռիսկի նվազեցման (այսուհետ՝ ԱՌՆ)  և աղետներին դիմակայելու կարողությունների զարգացումը,

5)   Համայնքում ԱՌՆ միջավայրի և մշակույթի ձևավորումն ու դրանց տարածումը,

6)   Աղետներին արձագանքման համակարգի ձևավորումն, այդ նպատակով փրկարարական, հրդեհաշիջման և անհրաժեշտ կենսապահովման միջոցների ձեռք բերման, կուտակման և նպատակային օգտագործման իրականացումը,

7)   ԱՌԿ պլանի միջոցառումների ինտեգրման ապահովումը համայնքի զարգացման ծրագրում,

8)   Համայնքի վաղ ազդարարման համակարգի ստեղծումն ու վերջինիս պահպանումը,

9)   «Դիմակայուն համայնք» ստեղծելու նպատակով ԱՌՆ գործընթացներում ուսումնական հաստատությունների և բնակչության ակտիվ ներգրավվածության ապահովումը,

10)   Բնակչության համար արտակարգ իրավիճակներում վարքականոնների և պարտականությունների տարածումը, դրանց կիրառման ապահովումը,

11)   Նախապատրաստումըհամայնքի բնակչությանը կատարելու փրկարարական և հրդեհաշիջման պարզագույն աշխատանքներ,

12)   Հրդեհների կանխարգելման աշխատանքների իրականացնումը՝ բնակչության իրազեկման և ուսուցման միջոցով,

13)   Վարժանքներիկազմակերպումը և անցկացնումը

14)   Աղետների ռիսկի կառավարման պլանի ճշգրտումը:

2.      ԱՌԿ խորհրդի արտակարգ իրավիճակների արձագանքման գործառույթներն են՝

1)    համայնքի բնակչության ազդարարման իրականացումը,

2)       արտակարգ իրավիճակների ժամանակ տեղեկատվության փոխանակման իրականացումը,

3)       համայնքի բնակչության տարահանման իրականացումը,

4)       կազմակերպում է հատուկ կարիքավոր մարդկանց, հղի կանաց և երեխաների անվտանգ տարահանումը/պատսպարումը,

5)       իր իրավասության շրջանակներում կազմակերպում է որոնման,  փրկման և հրդեհաշիջման աշխատանքներ,

6)       կազմակերպում է բնակչության նյութական և հասարակական արժեքների պահպանությունը, անվտանգության ապահովումը փրկարարական գործողությունների և տարահանման վայրերում,

7)       դիակապտության, թալանի, բռնության և այլ հանցավոր երևույթների կանխման ապահովումը,

8)       ճանապարհների մաքրման, կամուրջների վերականգնման և նոր տարանցիկ ճանապարհների հիմնման ապահովումը,

9)       արտակարգ իրավիճակի հետևանքով առաջացած շինարարական աղբի մաքրման և տեղափոխմանապահովումը,

10)   առաջին օգնության իրականացման ապահովումը,

11)   սանիտարահիգիենիկ և համաճարակային վիճակի հսկողության ապահովումը,

12)   բնակչությանը սննդով, ջրով, դեղորայքով և առաջին անհրաժեշտության պարագաներով ապահովումը,

13)   ջրային և սննդամթերքի պաշարների կուտակումը և նպատակային օգտագործումը,

14)   բնակչության կոմունալ-էներգետիկ ապահովումը,

15)   տուժած տարածքների գազամատակարարման և էներգամատակարարման վերականգնման կազմակերպման, անհրաժեշտության դեպքում առանձին հատվածներում դրանց դադարեցման ապահովումը,

16)   դիակների հուղարկավորման համար հողհատկացման և հուղարկավորման կազմակերպման ապահովումը,

17)   կորած, միայնակ մնացած երեխաների հայտնաբերման, գրանցման և համապատասխան սոցիալական ծառայություններուղղորդման ապահովումը,

18)   ընտանիքներիներեխաների վերամիավորման կազմակերպման ապահովումը,

19)   աղետից հետո ստեղծված իրավիճակի, շենքերի, շինությունների, կամուրջների, թունելների և այլ առանցքային հանգույցների տեխնիկական վիճակի գնահատման կազմակերպման ապահովումը,

 

20)    վնասի և կարիքների վաղ գնահատումը և հայտերի ներկայացումը մարզային կամ հանրապետական հանձնաժողովին։

 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԿԱՐԵՆ ԱՐՇԱԿՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Մամեդ Սալոյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Շիրակի մարզ, գ.Մայիսյան
(098) 799775, (093) 982207
marmashen.shirak@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` @e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՄԱՐՄԱՇԵՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 205
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner